Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ. Արշակյան
«Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ արձագանքելով ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ բացահայտել են հանցավոր խմբի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր։
«Այսինքն մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։
Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»,- գրել է Արշակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները