Աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրվա հաղթական արդյունքները
Աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրվա հաղթական մեկնարկը դնում է պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«50կգ քաշային հայ մարզիկի մրցակիցն էր Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիո Նակիչը : Հովսեփյանը գրագետ մենամարտ անցկացրեց` բոլոր առումներով գերազանցելով մրցակցին։ Մեր մարզիկը բոլոր երեք ռաունդներում հաղթեց 5-0 հաշվով:
Այնուհետև, 60 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակն է տոնել Անդրանիկ Մարտիրոսյանը,որը մրցում էր Լեհաստանը ներկայացնող Յան Յանուշեվսկու հետ։ Հայ բռնցքամարտիկը ամբողջ մենամարտի ընթացքում ուներ շոշափելի առավելություն և 5։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ»,- նշված է հաղորդագրությունում։
Ամփոփելով օրը, ֆեդերացիան տեղեկացնում է, որ օրվա ավարտը նույնպես հաղթական էր Հայաստանի համար 75 կգ քաշային կարգում հանդես եկավ Ալբերտ Հարությունյանը ում մրցակիցը Բելառուս Անատոլի Բարանովսկին էր։
Գերլարված մենամարտում Ալբերտը կարողացել է հաղթել 3:2 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին