ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է ուկրաինական հակահարձակման ձախողումը
Ուկրաինական զորքերի հակահարձակումը ձախողվեց՝ չնայած ՆԱՏՕ-ի երկրներից զենքի մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ այս փաստը միայն վկայում է Մոսկվային թերագնահատելու մասին։ Ինչպես նշել է Ստոլտենբերգը, ռուսական արդյունաբերությունն այժմ անցել է ռազմական ռեժիմի և ի վիճակի է բանակին ապահովել անհրաժեշտ զինամթերքով և տեխնիկայով։
Նա ընդգծել է, որ հենց դա է խանգարել Կիևին զգալի տարածքային հաջողությունների հասնել։ Խոսվել է, մասնավորապես, հակահարձակման մասին, որի հետ հույս էին կապել դաշնակիցները։
«Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրների զգալի օգնության պայմաններում ուկրաինացիները չեն կարողացել այս տարվա ընթացքում առաջնագիծն առաջ տեղափոխել»,-հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհամաձայնեցնեն Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու բարեփոխումների առաջարկները
- Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Մեծ Բրիտանիայի դեսպան
- ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան