Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցիներին
Ոստիկանությունը թույլ չտվեց իրազեկման մասնացիներին դուրս գալ փողոց։
«Մայթով, մայթով․․ Ձեր քանակը բավարարում է, որպեսզի մայթով իրականացնեք ակցիան»,- ասաց ոստիկանը։
«Կրկնում եմ՝ ՄԻԵԴ-ի որոշումներով քաղաքացիները հանրային հնչեղություն ունեցող խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար իրավունք ունեն ողջամիտ ժամանակով սահմանափակել անձանց և մեքենաների տեղաշարժը։ Արամի փողոցով մեր անցման ժամանակահատվածը, ողջամիտ ժամանակահատված է»,- ի պատաստան ասաց «Զանգ» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը՝ շեշտելով, որ մայթերն երեկվանից այսօր չեն լայնացել։
Այնուհետև, ակցիայի մասնակիցը հայտարարեց․ «Քանի որ դուք որոշել եք, որ այս երթը դուք եք անցկացնում, մենք հրաժարվում ենք մասնակցել Ձեր կազմակերպած երթին։ Խնդրում եմ՝ կազմակերպված ձևով ժողովուրդ ջան բոյկոտենք այս մարդկանց կազմակերպած հավաքը։ Խնդրում եմ մի քանի հոգի թող ինձ հետ գա, տեղափոխվում ենք»,- ասաց մասնակիցն ու բաժանվեցին տարբեր խմբերի։ Մի մասը դուրս եկավ փողոց՝ զանգերով քայերթ իրականացնելու։
Ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միան փողոց դուրս եկած մասնակիցներին, այլև մեկ քաղաքցու ևս, որը այթեզրի էր։
Նահապետյանը հայտնեց, որ ոստիկանները երեք հոգու բերման է ենթարկել, այդ թվում՝ Սուրեն Սահակյանին։
Հարակից հրապարակումներ`
- Զանգերի ղողանջով և վրանով երթ՝ Երևանի կենտրոնում
- 3-րդ օր․ «Զանգ» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիա իրականացնել
- «Զանգ» շարժման բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան