Կարևոր է,որ մարդիկ իմանան նախաձեռնության մասին․ Տաթևիկ Հայրապետյան
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե մեզ հաջողվի մի գործողություն անել՝ վրան տեղադրել, ապա դրանից հետո հնարավոր կլինի մասսայական շատ բաներ անել»,- Մաշտոցի պուրակում լրագրողների հետ զրույցում ասաց «Զանգ» նախաձեռնության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ սա է պուրակում վրանի տեղադրումն խոչընդոտելու պատճառը։
Նրա խոսքով՝ երեկ բռնի կերպով հեռացրեցին նախաձեռնության անդամներին։
«Երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան հեշտ է լինելու։ Ինձ համար փողոցային պայքարը շատ բարդ և անսովոր իրավիճակ է, սակայն ես ինձ հարց եմ տվել՝ ի՞նչ կլինի, եթե 2-3 ամիս հետո Հայաստանի համար ունենանք այնպիսի վտանգավոր իրադրություն, որ ոչ իմ կանխատեսումը, ոչ էլ՝ իմ խոսքը, գրած հոդվածն արժեք չունենան, այս դեպքում ի՞նչ խղճով եմ շարունակելու ապրել մեր երկրում։ Եվ, որպեսզի այդ զարգացումը կանխենք դուրս ենք եկել փողոց»,- ասաց Հայրապետյանը։
Նա կարևոր է համարում այն, որ մարդիկ արդեն իմացել են ացիայի մասին։
Հարակից հրապարակումներ`
- 3-րդ օր․ «Զանգ» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիա իրականացնել
- «Զանգ» շարժման բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել
- Փաշինյանի հրաժարականի պահանջով «Զանգ» շարժման անդամները բերման ենթարկվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա