Փրկարարները օգնել են բացել են Սյունիք մարզում միակողմանի փակված երթևեկությունը
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 17։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) վերջինս շարունակել է ընթացքը», -ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու(Տեսանյութ)
- Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
- Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան