Ադրբեջանի Միլի Մեջլիսն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական անկլավների վերաբերյալ իրականությունից հեռու հայտարարություններ է արել: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Միլի Մեջլիսի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Երևանը պատրաստ է Բաքվին վերադարձնել խորհրդային տարիներին գոյություն ունեցող անկլավները՝ փոխարենը ստանալով Արծվաշեն գյուղը, որը նույնպես գտնվում էր անկլավային կազմավորման մեջ։ Միաժամանակ նա ասել է, որ ներկայումս դժվար է գտնել փաստաթղթեր, որոնք մատնանշում են անկլավների սահմանազատման գծերը։ Նա նաև հավելել է, որ հնարավոր է մեկ այլ տարբերակ՝ նախատեսելով անկլավների պահպանում այն երկրներում, որոնց տարածքում դրանք գտնվում են։
Ադրբեջանական հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը նման հայտարարություններով «ձգտում է գրավել իր օտարերկրյա հովանավորների ուշադրությունը»:
Ադրբեջանի Միլի Միջլիսը կրկնել է պետական քարոզչական հիմնական թեզերը, թե իբր Ադրբեջանում «պետականորեն պահպանվում են» պատմական հուշարձանները՝ փորձելով մոռցության տալ Հին Ջուղայի խաչքարերի եղեռնը, Արցախի օկուպցված տարածքներում եկեղեցիների պայթեցումներն ու հայկական արձանագրությունների ջնջման դեպքերը:
Ադրբեջանական խորհրդարանականները կրկին խոսում են ՀՀ-ի տարածքում «ադրբեջանական անկլավների» մասին, փորձելով ժխտել Արծվաշենի գոյությունը:
Հայաստանի իշխանություններն ընդունել էին, որ Ադրբեջանի հետ առաջարկվող սահմանազատման դեպքում կարող է անհրաժեշտ լինել հաշվի առնել որոշակի տարածքային միավորների առկայությունը՝ հայկական Արծվաշեն անկլավը նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և նախկին ադրբեջանական անկլավները նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
- Կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք-կողքի, առևտուր անեն. Ալեն Սիմոնյան
- «Եթե էլի կծելու բան ունես, ասա». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին
- Ալեն Սիմոնյան. Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քի՛չ լարված են
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան