Ալեն Սիմոնյան. Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քի՛չ լարված են
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը քաղաքական ակնարկ չի տեսնում Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։
«Իմ տեղեկություններով, այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ։ Նման իրավիճակ է ստեղծվել Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Վրաստան սահմանին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա. Սիմոնյանը։
Նա հորդորեց չշտապել ենթադրություններ անել։
«Չեմ բացառում, կրկնում եմ՝ չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան ունենալ, բայց ես խնդրում եմ չշտապել ու հետևություններ չանել»,-ասաց Սիմոնյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ չեք բացառում քաղաքական պատճառը, Սիմոնյանն արձագանքեց.
«Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քի՛չ լարված են։ Ինձ թվում է՝ նկատել եք։ Այ դա ի նկատի ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը նայեք Զախարովայի ճեպազրույցը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լարսի խնդրի մասին
- Լարսով երթևեկությունը կվերականգնվի, երբ Վրաստանի իշխանությունները համարեն՝ անվտանգ է. մաքսային կցորդ
- Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան