«Եթե էլի կծելու բան ունես, ասա». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին
«Ի՞նչ ա նշանակում՝ Արցախի հարցը լուծված է: Կներեք՝ ո՞րն է լուծվածը, չլուծվածը: ՀՀ-ն նման հարց այսօր չունի»,-ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արցախի հարցի լուծված լինելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին:
«Սա արդեն երևի մի ութ անգամ ասել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում»,-հայտարարեց Սիմոնյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե նանխկինում հայտարարած իր հայրենիք Աղդա՞մն էլ է Հայաստանի քարտեզի մեջը մտնում՝ ԱԺ նախագահն ասաց. «Իմ հայրենիքը Հայկական լեռնաշղթան, լեռնաշխարհն է, որի մասին էլի մի չորս անգամ ասել եմ, եթե էլի կծելու բան ունես, ասա»:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ի պաշտոնե ապահովում է այն սուվերենությունը, որը բոլորով գնացել քվեարկել և ստացել են Խորհրդային Միությունից:
«Հայաստանի քարտեզը չի կարող լինել ամորֆ բան, որը ներառի Կարսը, որն իմ ծնողների հայրենիքն է»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյան. Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քի՛չ լարված են
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան
- Ես նույնպես չեմ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը. Ալեն Սիմոնյան
- Սեր և համերաշխություն է մեր դահլիճում. Ալեն Սիմոնյան