Երևանում ուղևորներով լի ավտոբուսը կորցրել է արգելակումը և մխրճվել opel-ի մեջ. Ահազանգ
Այսօր առավոտյան Էրեբունի վարչական շրջանում ուղևորներով լի ավտոբուսը բախվել է մեքենաների, մխրճվել մեքենայի մեջ։
Վթարին ականատես քաղաքացին տեսանյութ է հրապարակել ու մանրամասնել.
«Սկսեմ նրանից, որ Փառք Աստծո բոլորը ողջ առողջ են։
Հենց նոր (28.11.2023թ. 10:05) Դավիթ Բեկ փողոցով իջնելուց, Երևանի քաղաքապետարանին պատկանող 4431s համարանիշով HIGER ավտոբուսը, մեջը 10-նյակ ուղևորներով, կորցրել է արգելակումը և մի քանի 100 մետր տենց անկանոն իջնելուց հետո հարվածել 2 մեքենայի և վերջում մխրճվել opel-ի մեջ, որն էլ իներցիայով մտել բեռնատարի տակ։
Քաղաքային տրանսպորտի արգելակման համակարգի կորուստը դա բարձիթողիության ամենախայտառակ աստիճաննա։
Երևանի քաղաքապետարանից պահանջում եմ, անկախ առկա թղթաբանությունից, շտապ կազմակերպել բոլոր տրանսպորտային միջոցների տեխզննում՝ առաջնահերթ հին ավտոբուսների։
Դուք հասկանո՞ւմ եք, որ մարդկանց կյանքերի հետ եք խաղում։ Պետքա տեսնեիք ինչ սարսափած դեմքերով էին ուղևորներն իջնում ավտոբուսից՝ էդ մարդիկ եթե շաքար չստանան, լավա»։
Տեսանյութը՝ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել և մահացել
- Երևանում երթուղայինը հարվածել է մարդատար մեքենային, ուղևորը ինքնզգացողությունը վատացել է
- Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող.Ավինյան