Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել
Հորդանանում 12-րդ դարի սկզբում խաչակիրների կողմից հիմնադրված ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն արձանագրություններ։ Դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։ Այս մասին է հայտնում պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։
«Շոուբակ:
Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:
Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ողջ թիմին նման հնարավորության համար»,- գրել է Հ.Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին