Տնտեսություն 16:58 28/11/2023 Հայաստան

Ուտում ենք ներկված, լաքապատված մանդարին. Գյուղատնտեսի ահազանգը

Ի՞նչ ենք դնում մեր սեղանին: Գալիք տոներով պայմանավորված մթերքների և հատկապես մրգերի պահանջարկը գնալով աճում է: Դրա հետ մեկտեղ աճում է կեղծարարությունը։ Ցանկի առաջին տեղերում ցիտրուսային մրգեր նարինջն ու մանդարինն են, որոնք մեծապես ներկրվում են մեր հարևան երկրներից` Պարսկաստանից, Թուրքիայից: Բայց ինչպիսի հումք ենք ստանում մենք, արդյոք այն թերհաս, արհեստականորեն աճեցված չէ: Գերշահույթ ստանալու նպատակով վերավաճռողները միշտ չէ, որ ազնիվ են մեր՝ սպառողներիս նկատմամբ։

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանը մատնանշում է սպառողներին մոլորեցնելու ուղիներից մի քանիսը. խակ միրգը հաճախ ներկում են, լաքապատում, քիմիական նյութերով հարթեցնում են դրա մակերեսը։
 

«Մարդկանց սկսել է գրավել պտուղի էսթետիկ տեսքը և ոչ թե համային հատկանիշները, հետևաբար արտադրողներն էլ անում են ամեն ինչ սպառողի պահանջները բավարարելու համար: Մանդարինի, նարնջի պարագայում նրանք ներկում են և լաքապատում: Ներկում են կանաչ բծերը քողարկելու համար և լաքապատում` փայլուն տեսքի համար: Օրինակ նկատելի են, որ վրացական մանդարինները բազմագույն են, բնական բծեր ունեն, իսկ այլ տեղից ներկրվածները ավելի հյութեղ ու գրավիչ  տեսք ունեն: Սա է Հայաստանում նմանատիպ ապրանքի ավելի լավ սպառման պատճառը։ Եվ սա նորմալ առևտրային պրակտիկա է»,-ասում է Հարություն Մնացականյանը։

Առևտրականի համար գուցե նորմալ պրակտիկա է, սակայն, սպառողի համար՝ ոչ այդքան։ Վերջ ի վերջո, ոչ ոք չի ցանկանում քիմիական նյութ կուլ տալ։ Մրգի կեղևը տնային տնտեսուհիները հաճախ օգտագործում են չորացնելու, թեյ պատրաստելու համար: Որքանով ենք ապահովագրված մեր ստամոքսում ներկերի և լաքանման այլ նյութերի առկայության վտանգից: Ներկվածը չներկվածից հաճախ դժվար է լինում զանազանել:  Դրա համար Հարություն Մնացակայնյանն  առաջարկում է մի քանի տարբերակ:

«Միայն գույնին նայելով արդեն կարելի է որոշել. եթե կանչող, փայլուն գույն ունի, ապա ներկված է: Կարևոր նախապայման է նաև ծակոտիների առկայությունը, լաքապատված վիճակում ծակոտիները հավասարվում են, մակերեսը` հարթվում: Վտանգը կախված է տվյալ սորտինգից, լոգիստիկ կենտրոնի խղճից և մեր պետական մարմինների վերահսկողությունից: Ցանկացած ներկրման ընթացքում պետք է ստուգումներ իրականցվեն, եթե կան քիմիական նյութեր, ապա պետք է պարզել՝ արդյոք դրանք կիրառելի են սննդի մեջ, թե ոչ և շատ այլ հարցեր»,-նշում է նա։

Հիմնականւմ ներկում են մանդարինն ու նարինջը, բայց չպետք է բացառենք նաև մյուս մրգերը, որոնք միգուցե նույն ներկման, լաքապատման կամ այլ վերամշակման փուլերով են անցնել: Վառ օրինակ է բանանը, որը մշտապես ներմուծում են չհասած վիճակով և հետագայում արհեստական էթիլեն գազի միջոցով հասունացնում:

«Իրականում խորը սառեցված պտուղ, բանջարեղենները ավելի շատ վիտամիններով հարուստ և օգտակար են, քան թարմ ներկրվածը, քանի որ վերջինս հասած վիճակով ճանապարհ անցնել չի կարող:  Հիմնականում դրանք քաղվում, սորտավորվում և հատուկ պայմաններում են պահվում, որպիսի ճանապարհին հասնի, ինչն էլ ապրանքի որակը նվազեցնում է»,-ասում է գյուղատնտեսը։

Ակնհայտ է, որ նկարագրված իրավիճակը գտնվում է սպառողների իրավունքների խախտման տիրույթում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է մի շարք գործառույթների մասին, որոնք պետությունը պետք է իրականացվեն նման իրավիճակում:

Մասնավորապես, սննդի անվտանգության տեսչական մարմինը պետք է պատշաճ կատարի իր աշխատանքը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված կարող ենք խոսել, եթե ունենանք պատշաճ պետական վերահսկողություն, քանի որ ոչ միայն Հայաստանում, նաև այլ երկրներում ապրանքների տեղափոխման և դրանց պահպանման համար օգտագործվում են տարբեր միջոցներ, այդ թվում` լաքապատում: Արդյունքում ունենք իրավիճակ, որ ապրանքը հնարավոր է իր մեջ պարունակի վնասակար նյութերի ռիսկեր, հնարավոր է` ոչ: Դա հասկանալու համար պետք է կատարել ուսումնասիրություն»,-նշում է Բաբկեն Պիպոյանը։

Սա կարևոր է նաև, որպեսզի սպառողն ունենա տեղեկատվություն երևույթի մասին: Հարկավոր է, որպեսզի սննդամթերի անվտանգությունը ապահովող լիազոր մարմինը իրականացնի իր առջև դրած խնդիրները, այն է` հսկողություն, վերահսկողություն և մոնիթորինգ: Իսկ քանի դեռ այդ 3 կարևորագույն կետերը պատշաճ չեն իրականացվում փորձագետը խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել կեղևտ սննդի մեջ օգտագործելուց:

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ կդիմի նաև ՍԱՏՄ-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}