Ուկրաինայի հետախուզության ղեկավարի կնոջը թունավորել են
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի կինը՝ Մարիաննան, ծանր մետաղներից թունավորվելուց հետո բուժվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին:
«Այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում: Դրանց առկայությունը կարող է վկայել կոնկրետ անձին թունավորելու միտումնավոր փորձի մասին», - նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ առողջական վիճակի երկարատև վատթարացումից հետո Մարիաննա Բուդանովային հոսպիտալացրել են: Ներկայումս նա արդեն ավարտում է բուժման կուրսը, իսկ հետո գտնվելու է հսկողության տակ։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դեպքի առթիվ ընթանում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին