Հայաստանում անցկացվում են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը
Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարերն անցակցվում են շրջանային մրցակարգով՝ 7 մասնակիցներով։ Արագ շախմատը՝ մեկ շրջանով, կայծակնային շախմատը՝ 2 շրջանով։
Արագ շախմատի մրցաշարի առաջին օրը 4 խաղափուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Տիգրան Հարությունյան՝ 3 միավոր
2-րդ տեղ՝ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2.5 միավոր
3-րդ տեղ՝ Տիգրան Պետրոսյան՝ 2.5 միավոր
4-րդ տեղ՝ Լևոն Բաբուջյան՝ 2 միավոր
5-րդ տեղ՝ Էրիկ Գասպարյան՝ 1 միավոր
6-րդ տեղ՝ Վահե Դանիելյան՝ 0.5 միավոր
7-րդ տեղ՝ Մամիկոն Ղարիբյան՝ 0.5 միավոր։
Մրցաշարերի ընդհանուր հանրագումարի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան մասնակցելու ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին