Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը սկսել է շարժվել
Մոտ 4000 քառակուսի կիլոմետր տարածքով աշխարհի ամենամեծ սառցաբեկորը սկսել է շարժվել։ Այս մասին հայտնում է Բրիտանիայի Անտարկտիկայի հետազոտության ծառայությանը։ A23a-ն անջատվել է մայրցամաքից 37 տարի առաջ, սակայն երկար տարիներ գրեթե անշարժ է մնացել:
Եվրանյուզը գրում է, որ այսբերգը շարժվելու հավանական պատճառներից մեկը գլոբալ տաքացումն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անցյալ շաբաթ այցելել է Անտարկտիկա։ Անտարկտիդայում ծովի սառույցի ծավալը հասել է ռեկորդային նվազագույնի. ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել բոլոր երկրների կառավարություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու համար մինչև մեկուկես աստիճան:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխարհի ամենամեծ այսբերգը առաջացել է Հարավային օվկիանոսի մաքուր ջրերում և հաջորդ ամսվա ընթացքում կհասնի Սկոշա ծով, որտեղ այն շուտով կարող է դադարել գոյություն ունենալ կամ մնալ Ուեդդելի ծովում ևս մի քանի տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին