Վաղը նայեք Զախարովայի ճեպազրույցը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լարսի խնդրի մասին
Հայաստանցի պաշտոնյաների հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջացած խնդիրները քաղաքական պատճառներ ունեն։
Panorama.am-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Հայաստանում ՌԴ դեսպանատուն։ Այստեղից ասացին՝ մամուլի խոսնակը գնացել է, նոր խոսնակ դեռ չունեն։ Դեսպանատնից խորհուրդ տվեցին դիմել ՌԴ ԱԳ նախարարություն։
ՌԴ ԱԳՆ օպերատիվ տեղեկատվության բաժնից Panorama.am-ի հարցին օպերատիվ կերպով չարձագանքեցին։ Բաժնի ղեկավար Սվետլանա Ստանինան պատասխանեց՝ բանավոր հարցերին չեն պատասխանում, գրավոր հարցերին կպատասխանեն ՌԴ օրենսդրությամբ սահմանված մեկ շաբաթյա ժամկետում։
«Դուք կարող եք նայել ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունը, եթե չգտնեք անհրաժեշտ պատասխանը, ապա վաղը լինելու է Զախարովայի ճեպազրույցը, գուցե լինի ձեր հարցի պատասխանը, բայց Ձեզ խորհուրդ եմ տալիս ուղարկել գրավոր հարցեր»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լարսով երթևեկությունը կվերականգնվի, երբ Վրաստանի իշխանությունները համարեն՝ անվտանգ է. մաքսային կցորդ
- Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
- Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին
- Մայրիկի տարեդարձի վարդերը մնացին բեռնախցիկում. Լարսում իրավիճակը վատթարացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին