Յուլիա Վիսոցկայան պահանջում է 125 հազար ռուբլի՝ խոհարարական լուսանկարներն օգտագործելու համար
Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Յուլիա Վիսոցկայայի «Eat Doma.ru» խոհարարական բաղադրատոմսերի կայքը դատի է տվել համար՝ լուսանկարներ օգտագործելիս հեղինակային իրավունքի խախտման համար`պահանջելով 125 հազար ռուբլի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տեղեկությունը տեղադրված է Մոսկվայի արբիտրաժային դատարանի կայքում։։
«Լուսանկարչական ստեղծագործության բացառիկ իրավունքի խախտման համար փոխհատուցման հայցադիմում 125000 ռուբլու չափով: ներկայացված պահանջներին համապատասխան։ Գործը ենթակա է ամփոփ վարույթի»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Գործով հայցվորը հեղինակային իրավունքի կարգավորման ոլորտում մասնագիտացած «Էյ ՓիԹ-Մենեջմենթ» ՍՊԸ-ն է: Չի նշվում, թե, մասնավորապես,որ պատկերն է վեճի պատճառ դարձել։