Մինչև վերջին օրերը ոտքի վրա էր. Գյուղապետը՝ ամենաերկարակյաց կնոջ մահվան մասին
Տավուշում մահացել է Հայաստանի երկարակյաց կինը՝ 104-ամյա Արժո Չիլինգարյանը: Նա Բերդ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Իծաքար գյուղից է։
«1919 թվականի ծնված էր։ Ծննդյան օրը չգիտեին։ Խելոք կին էր։ Յոթ երեխա ունի։ Մինչև վերջին օրերն էլ ոտքի վրա է եղել, պառկած չի եղել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Իծաքարի վարչական ղեկավար Արթուր Այդինյանը։
Կյանքի վերջին օրերը կինն անցկացրել է Երևանում՝ դստեր տանը։ Արժո Չիլինգարյանի թաղման արարողությունը տեղի կունենա այսօր։ Տարեց կնոջը կհուղարկավորեն Իծաքարի գերեզմանատանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան