Մինչ վարորդն արգելակել է, բանը բանից անցել է. «Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Ավտոբուսի վարորդը փորձել է արգելակի, բայց չի հասցրել։ Դիմացի մեքենան արագ արգելակել է, ավտոբուսն էլ է արգելակել, բայց չի հասցրել, այդ մի մեքենան ավելի շատ է շարքից դուրս եկել, քան մնացածը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Էրեբունի վարչական շրջանում թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։ Ըստ դեպքի մասին ահազանգած քաղաքացու, ավտոբուսի արգելակման համակարգը չի աշխատել։
Ընկերության տնօրեն Հ. Մանուկյանի խոսքով, դեպքից հետո ստուգել են ավտոբուսի արգելակները։
«Աշխատում են։ Կալոտկաները մաշված չեն։ Վարորդը, չգիտեմ, նման հայտարարություն արե՞լ է, թե՞ ոչ։ Մենք վարորդի հետ էլ ենք խոսել։ Ինքը արգելակել է, բայց արդեն ուշ է եղել, բանը բանից անցել է»,-ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ այդ ավտոբուսների շահագործման ժամկետը կլրանա մեկ տարուց։
Անդրադառնալով շրջանառվող այն վարկածին, որ արգելակները հնարավոր է չաշխատեն նաև սահմանվածից շատ ուղևոր տեղափոխելու պատճառով, «Ավտոբուս» ՓԲԸ տնօրենը հակադարձեց՝ ավտոբուսները նախատեսված են մինչև 50-60 ուղևոր տեղափոխելու համար։
«Չի կարող սրահում շատ ուղևոր լինելու պատճառով արգելակները չաշխատեն։ Դա ոչ թե ես եմ ձեզ ասում, այլ իրոք, նման բան չի կարող լինել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ փորձաքննություն է նշանակված։
Վթարի պատճառ դարձած ավտոբուսը վնասվել է, այն մի քանի օր չի կարող շահագործվել։
«Ավտոբուսին քիչ է բան եղել, դիմացի մասն է վնասվել։ Մեր ավտոբուսն արագի մեջ կսարքվի ու դուրս կգա երթուղի»,-ասաց նա։
Մանուկյանի խոսքով, ընկերությունն ամեն օր ունենում է ավտոբուսների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային վթարներ՝ սկսած ամենափոքրերից մինչև մեծ։
«Այնպես չի, որ միշտ մեր վարորդներն են մեղավոր, լինում է նաև չզիջելու պատճառով։ Մարդատար քշող մեր վարորդների մեջ կա էլի, կանգնի՝ ավտոբուսին շուտ անցնենք, թե չէ հեսա խցանման մեջ ենք ընկնելու։ Շաբաթական 14-17 ԱՊՊԱ պատահար ենք ունենում, լինում է, որ մեր վարորդները չեն մեղավոր»,-մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը՝ ավելացնելով, որ ամեն օր շուրջ 600 տրանսպորտային միջոց է դուրս գալիս պարկից։
Հ. Մանուկյանի խոսքով, MAN ավտոբուսներն ավելի քիչ են վթարի ենթարկվում։
«Վարորդները շատ զգուշավոր են։ Նաև մյուս մեքենաներն են զգույշ լինում, որ MAN-երին չկպնեն։ Ոնց է, որ մի քիչ թանկ մեքենա են տսնում, ասում են՝ մի քիչ հեռու կանգնեն, չվնասեն»,-ասաց Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան