Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ»,-գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ըստ նրա, բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:
«Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- գրել է Ա.Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին
- Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ
- Երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք. Լարսից հայկական բեռնատարները հետ վերադառնալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան