Բենզինի գինը իջնելու է մինչև 400 դրամ. Տնտեսագետի կանխատեսումը
«Նավթի գնի իջացումը բենզինի գինը կարող է իջեցնել 20 տոկոսով, իսկ դրամի արժևորումը 402-ից 380՝ 5 տոկոսով։ Այդ դեպքում գումարային մոտ 25 տոկոսով կարող է բենզինի գինը իջնել մոտակա 2-3 ամսում։ Դառնալով՝ ռեգուլյարը 400 դրամ, պրեմիում բենզինը՝ 430 դրամ»։ Նման կանխատեսում է ներկայացրել տնտեսագետ Աղասի Թավադյանը։
️Անդրադառնալով Հայաստանում վառելիքի գնի նվազմանը՝ տնտեսագետը մի քանի հնարավոր նախապայման է թվարկում.
1. ԱՄՆ բենզինի գների իջեցում։ Բենզինի գինը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սեպտեմբերի 30-ին էջել է 1.03 դոլարից մինչև 0.69 ցենտ։ Նորից նշեմ՝ ԱՄՆ և Հայաստանի բենզինի գները տարբեր շուկայական մեխանիզմենրով են ձևավորվում, բայց երկուսի վրա էլ ազդում են համաշխարհային նավթի գները։
2. Համաշխարհային նավթի գների իջեցում։ Ռուսական Urals նավթի գինը սեպտեմբերի 30-ին պիկային կետին 80 դոլարի էր բարելի համար, այս պահին 65 դոլար է մեկ բարելի համար, գինը իջել է մոտ 20 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իջել են նաև այլ նավթի նիշերը ։
3. Ռուսական բենզինի արտահանման արգելիքի դադարում։ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ին ժամանակավոր արգելք էր դրել բենզինի և դիզելային վառելիքի արտահանմանը, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ։ Այս քայլի նպատակն էր հագեցնել Ռուսաստանի շուկան վառելիքով և իջեցնել ներքին շուկայում դրա գինը։ Այս քայլը նույնպես սահմանափակեց համաշխարհային բենզինի առաջարկը։ Բենզինի և դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները արդեն հանվել են՝ համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին և 22-ին։ Սա հետ մեծացրեց արտաքին շուկայում վառելիքի առաջարկը։
4. Դրամի հնարավոր արժևորում 402-ից 380 դրամ։ Վերջին ժամանակահատվածում գրեթե բոլոր զարգացող պետությունների արժույթները արժևորվել են։ Ռուբլին արժևորվել է 9 տոկոսով, Ղազախական տենգեն` 4 տոկոսով, Լեհական զլոտին 9 տոկոսով, եվրոն՝ 4 տոկոսով, ղազախական տենգեն 4 տոկոսով: Այս տենդենցը դեռ շարունակվում է։ Սա ճնշում է գործադրում նաև մեր շուկայի վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը որ դոլարի ծավալը վերջին 2 ամսում Հայաստանի շուկայում որոշակիորեն մեծացել է։