Գագիկ Սուրենյան. Աֆրիկայից ակտիվ տաք օդի ալիք է գալիս
«Այսօր լուսաբացից ցիկլոնը դուրս է գալիս մեր տարածաշրջանից, իր տեղը զիջում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտին»,-Panorama.am-ին հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, անտիցիկլոնը տևական ժամանակ մնալու է մեր տարածաշրջանում՝ 5-7 օր և ապահովելու է մթնոլորտային անդորր։
Այսօր ցերեկվանից սկսած հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, այն կպահպանվի մինչև դեկտեմբերի 3-4-ը ներառյալ։
«Դեկտեմբերի 1-ից սկսած մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ տաք օդի ալիք, Աֆրիկայի հյուսիսային շրջաններից է գալիս, դեկտեմբերի 1-3-ն ունենալու ենք ջերմաստիճանի էական բարձրացում, չի բացառվում, որ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում այդ օրերին արձանագրենք մինչև 20-22 աստիճան տաքություն, Երևանում Արարատյան դաշտավյրում 13-15 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր կլինի 6-10 աստիճանով»,-մանրամասնեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին