200 հաստատում կա բանկերից.Փոխնախարարը՝ պետության տրամադրած16 մլն դրամով տներ կառուցելու ծրագրի մասին
«Ծրագրի շահառուները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, ամուսնական զույգ և սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկում ձեռք բերեն կամ ունենան սեփականության իրավունքով հողատարածք, որտեղ հնարավոր կլինի կառուցել իրենց սեփական տունը»,-Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Փոխնախարարը ներկայացրեց բնակարանային աջակցության պետական ծրագրերից մեկը, որը հնարավորություն է տալիս պետության ֆինանսավորմամբ և աջակցությամբ կառուցել սեփական տուն սահմանամերձ որևէ բնակավայրում:
Նրա խոսքով՝ պետք է սեփականության իրավունքով այդ հողատարածքը պատկանի շահառուներին, և նախագծման աշխատանքներն ավարտելուց հետո, դրանք պետք է ներկայացվի համապատասխան համայնքային կառույց, որտեղ, ըստ նախագծի, կտրվի շինարարական թույլտվություն:
«Այդ պայմաններին բավարարելու դեպքում շահառուներն արդեն կարող են դիմել վարկատու բանկերին, որոնք հինգն են՝ Կոնվերսբանկը, Էվոկաբանկը, Ակբաբանկը, Յունիբանկը և «ՖԻՆԿԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը»,-ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ այդ բանկերը ծրագրի շրջանակենրում համագործակցում են պետության հետ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ բանկը շահառուի հաստատումը պետք է ստանա պետական լիազոր մարմնից՝ Միասնական սոցիալական ծառայությունից: Այն տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարցման միջոցով բանկն ուղարկում է հարցումը միասնականն սոցիալական ծառայություն և այնտեղ արագ ճշտվում են դիմորդի տվյալներ, ինչի արդյունքում հայտը կա՛մ հաստատվում է, կա՛մ մերժվում:
Նրա խոսքով՝ բանկի հետ պայամանգրի կնքումից հետո վարկավորումը փուլային եղանակով է ներկայացվելու:
«Աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող են նախագծել իրենց նախընտրելի սեփական տունը, բայց սա չի բացառում, որ կարող է լինել ավելի մեծ տարածքով բնակմակերեսով նախագիծ, սակայն այդ դեպքում պետք է քաղաքցիներն իրենց կուտակած գումարները ներդնեն կամ վարկավորվեն նույն վարկի շրջանակներում: Այս դեպքում կարևոր է քաղաքացու վարկունակության գնահատականը, որը կուսումնասիրի այդ բանկը»,-տեղեկացրեց Դավիթ Խաչատրյանը և հավելեց. «Տաս տարվա գծով պետության կողմից կվճարվի հիփոթեքի մարումները: Խոսքը գնում է մայր գումարին՝ 16 մլն-ին և դրան գումարվող տոկոսագումարներին, որոնք պետությունն ամբոջությամբ կվերցնի իր վրա»:
Փախնախարարը նաև տեղեկացրեց, որ այդ ծրագրով վարկավորման գործընթացները սկսվել են մայիս-հունիս ամիսներից և այս պահի դրությամբ վարկավորման ավելի քան 200 հաստատում կան բանկերի կողմից, և շատերն արդեն սկսել են շինարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ես կարող եմ ասել, որ մի քանի բնակավայր սահմանամերձերի ցանկում հայտնվել են ծանոթի միջոցով.Գեղամ Նազարյան
- Փոփոխություններ՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան