Պարտադիր պայմանն է, որ բռնագաղթած ընտանեկան զույգից մեկը լինի ՀՀ քաղաքացի. Դավիթ Խաչատրյան
«Ինչ վերաբերում է ծրագրից արցախցիների օգտվելու հնարավորությանը, ապա կարող է դիմել ցանկացած ամուսնական զույգ՝ անկախ երեխա ունենալու հանգամանքից, որն ունի պատշաճ ամուսնության գրանցման փաստաթուղթ, պարտադիր պայմանն է, որ նրանցից մեկը լինի ՀՀ քաղաքացի»,- Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նա ներկայացրեց սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը, որով պետությունը հատկացնում է 16 մլն դրամ հիպոթեքային վարկային միջոց և տաս տարվա ընթացքում ամբողջությամբ փակում և մայր գումարները և տոկոսադրույքները:
Փոխնախարարը բացատրեց, որ բռնագաղթած նման ընտանիքը եթե սահմանամերձ բնակավայրում ձեռք բերի հողատարածք և կատարի ծրագրով նախատեսված քայլերը, ապա կստանա պետության հատկացրած 16 մլն դրամ վարկային միջոցը:
Պատասխանելով տարածված այն մտահոգությանը, թե ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելով՝ բռնագաղթածները կարող են զրկվեն սոցիալական աջակցության մյուս ծրագրերից՝ Դավիթ Խաչատրյանն ասաց. «Բռնագաղածների սոցիալական կարգավիճակը չենք կապելու մարդկանց իրավական կարգավիճակի հետ, այսինքը՝ բռնագաղթածները ՀՀ քաղաքացի դառնան կամ չդառնանա, միևնույնն է դրանից նրանց բռնի տեղահանված լինելու փաստը չի նվազելու, կամ վերանալու: Հետևաբար նրանք այն նույն հայրենակիցներն են, որոնք ենթարկվել են տարբեր փորձությունների: Քաղաքացիությունը չի կարող անդրադառնալ բռնագաղթածների համար իրականացվող ծրագրերից օգտվելու վրա, որոնք պատրաստվում ենք առաջիկայում իրականացնել»:
Հարակից հրապարակումներ`
- 200 հաստատում կա բանկերից.Փոխնախարարը՝ պետության տրամադրած16 մլն դրամով տներ կառուցելու ծրագրի մասին
- Բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող բռնագաղթածներին 50-հազարական դրամի չի տրվի