Դարդանելի նեղուցը փակ է.Մեկ նավ խորտակվել է, մեկը՝ կիսվել
Թուրքիայի իշխանությունները նավերի տարանցման համար երկու ուղղություններով փակել են Դարդանելի նեղուցը ՝ եղանակային վատ պայմանների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։
«Վատ եղանակային պայմանների պատճառով Դարդանելի նեղուցը ժամը 15.15-ից փակ է երկու ուղղություններով նավերի տարանցման համար»,-հայտնել են առափնյա պահպանության մամուլի ծառայությունից։
Օդերևութաբանները վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել Չանաքքալե նահանգում, որտեղ գտնվում է նեղուցը՝ ժամում մինչև 80 կիլոմետր արագությամբ փոթորիկների պատճառով։
Վերջին տասը օրվա ընթացքում Թուրքիայում փոթորիկների պատճառով Սև ծովում առնվազն հինգ բեռնափոխադրող նավ նստել է ծանծաղուտի վրա, մեկը խորտակվել է, ևս մեկը կիսվել երկու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական իշխանություններն ամբողջությամբ փակել են Դարդանելի նեղուցը
- Արդարդատությունն այն կլինի, որ երկիրը մաքրվի դրանց նմաններից. Քաղաքացիները Հայաստանում արդարադատության մասին
- Դարդանելի նեղուցը դարձյալ փակ է նավերի երթևեկության համար
- Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին