Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
«Զանգի» նախաձեռնության անդամներն իրազեկման երթ են անցկացնում Երևանում։ Մաշտոցի պուրակից մասնակիցներն ուղևորվեցին դեպի Կասկադ, որտեղ նրանք փորձեցին տեղադրել վրանը։ Սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
«Պահանջը ներկայացնում եմ այն անձանց, որոնք տեղադրեցին վրանը և հիմա խոչընդոտում են, որպեսզի վրանը վերցվի այստեղից։ Այս վրանը խոչընդոտում է այլոց իրավունքները»,- հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը։
«Մենք ողջամիտ ժամանակում․․․»,- փորձում էր ոստիկանին պատասխանել հավաքի ներկայացուցիչը,սակայն խոսքն ընդհատեց ոստիկանը․ « Ողջամիտ ժամանակը հիմա է, չե՞ք ենթարկվում։ Դուք բոլորդ ձերբակալված եք»։
Ոստիկանները, բռնի ուժ գործադրելով, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան