Մեր հետ ապօրինություն է տեղի ունենում․ «Զանգ» նախաձեռնության անդամ
«Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ ևահազանգեր՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ։ Ահազանգերի զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրել թույլ չտալուն․․․ »,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զանգ» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի արձագանքից հատված։
Նրա փոխանցմամբ՝ պաշտպանը պնդում է, որ և՛ ներպետական, և՛ միջազգային իրավակարգավորումներով տեղավորում է իրավունքի շրջանակներում։
« Փաստացի, ՄԻՊ-ի կայացրած որոշումից բխում է, որ նախորդ փուլի 50 օրվա և այս փուլի չորս օրերի ընթացքում մեր հետ տարբեր ձևերի նախաձեռնվող ապօրինություն է տեղի ունենում։ Մենք գործում ենք այդ պայմաններում։ Մեր իրազեկման երթն ընդհատելու համար, դիտավորությամբ, իմ մոտ ճգտնվող բարձրախոսը դրել են մեքենայի մեջ և առգրավման որոշման մեջ նշել են, որ այն իմ մոտ է եղել։ Սա իրավախախտման գործիք է։Երկար համառ պայքարի արդյունքում այսօր բարձրախոսը մեր ձեռքում է»,- ասաց նա։
Այսօր ևս «Զանգ» նախաձեռնության անդամներն իրականացնում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման երթ։
«Մեր հայրենիքը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Մենք համաձայն չենք, հնազանդ չենք մենք Նիկոլ չենք ու չենք թույլ տալու, որ մեր հայրենիքը վերածեն «Արևմտյան Ադրբեջանի»,- երթի ընթացքում հայտարարում են նախաձեռնության անդամներն ու կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց՝ վաղը 19,00-ին, Մաշտոցի պուրակում
Նշենք, որ երթի ընթացքում «Զանգի»-ի անդամները քայլում են զանգերի ղողանջով և վրանով։
«Այս վրանը մեր պետության սիմվոլն է, որը պաշտպանում ենք մենք։ Դրա համար վաղը սպասում ենք ձեզ, քանի որ ունենք ձեր աջակցության կարիքը»,- շարունակեց Նահապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան