Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ Վահագն Խաչատուրյանի նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով
«Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։ Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադռանոլվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօրվա հայտարարությանը։
Նա մասնավորապես ասել էր. «Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին»: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքել է. «Թող վերցներ»։ Հարցին՝ չէ՞ր կարողանում։ Պատասխանել է. «Երևի»։
«Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։
Ինչո՞ւ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են։ Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի։
Ամոթ քեզ, Վահագն Խաչատրյան, արդեն Խաչատուրյան։ Ազգանվանդ հետ արժեքներդ ու սկզբունքներդ էլ փոխեցիր»,- գրել է քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին