Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում Հայաստանը ներկայանում է դասական և ժամանակակից ֆիլմերի ծրագրով
Մեկնարկել է Թբիլիսիի 24-րդ միջազգային կինոփառատոնը, որին պաշտոնապես հրավիրված է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ մեկ շաբաթ տևողությամբ մշակութային կինոմիջոցառման ընթացքում տեղի կունենան միջազգային և վրացական կինոյի վերջին տարիների լավագույն ֆիլմերի ցուցադրությունները: Հայաստանի մասնակցությունն այս տարի բացառիկ է իր մասշտաբներով։ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առիթով Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի բանակցությունների շնորհիվ ուշադրության կենտրոնում է լինելու Հայաստանը։
Նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը Հայաստանը ներկայանալու է հայկական դասական և ժամանակակից ֆիլմերի ծրագրով, որը ներառում է 11 ֆիլմ: Կինոփառատոնում կիրականացվի հայ-վրացական կինոարտադրական հարթակ, որին մասնակցելու են Հայաստանից 14 պրոդյուսերներ և ռեժիսորներ իրենց 7 լիամետրաժ- գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի նախագծերով:
Նրանք կմասնակցեն ակտիվ վերապատրաստման դասընթացների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ նախագծերի ներկայացումը, համատեղ արտադրության հնարավորությունները, ինչպես նաև անհատական հանդիպումներ կունենան փառատոնին ներկա կինոմասնագետների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա