Իրանից գազի ներմուծումը Հայաստան մեծացնելու հնարավորություն կա. Գնել Սանոսյան
«Մենք հիմա տարեկան 365 միլիոն մետր խորանարդ գազ ենք ներկրում Իրանից, պայմանագրի հիման վրա՝ 1/3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում դեպի Իրան»,- լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա հայտնեց, որ մի քանի ամիս առաջ գործընկերների հետ համաձայնագիր են կնքել պայմանագրի ժամկետը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին, որը ոչ միայն ուղղակի ժամկետի երկարացում է, այլ նաև հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը Հայաստան ու համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը. «Կարծում ենք, առաջիկա տարիներին քիչ-քիչ այդպես կլինի, ծավալները կփոխվեն»։
Գ. Սանոսյանի, այսօր գործող խողովակի տրամագիծն ավելին բերելուն հնարավորություն դեռ տալիս է։
«Նորի կարքի դեռ չկա, եղած խողովակն ամբողջ հզորությամբ չէ, որ օգտագործվում է»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՌԴ-ն որոշի բարձրացնել Հայաստան եկող գազի գինը, ապա դրան արագ այլընտրանք լինել չի կարող. Արմեն Քթոյան
- ՌԴ-ն ու Իրանը բանակցություններ են վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան