
Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական Մի-28, Սու-35 և Յակ-130 ինքնաթիռների ձեռքբերումը
Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Մահդի Ֆարահին հաստատել է Իսլամական Հանրապետության կողմից ռուսական Մի-28 հարվածային ուղղաթիռների, Սու-35 կործանիչների և Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների ձեռքբերման փաստը։
«Ես կարող եմ հաստատել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների, Սու-35 կործանիչների և Մի-28 ուղղաթիռների մատակարարման փաստը։ Այդ գործընթացը շարունակվում է»,-Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Ֆարահին։
ՏԱՍՍ-ը գրում է, որ գերատեսչության ներկայացուցիչը չի հայտնել գործարքի գումարի չափը, ինչպես նաև առաքման ժամկետը։
Ըստ Tasnim-ի՝ Ռուսաստանից գնված զինտեխնիկան արդեն գտնվում է Իրանում և օգտագործվում է։
Ըստ գործակալության, Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը սեպտեմբերին ստացել են առաջին Յակ-130 ինքնաթիռը։
Հունվարի 15-ին Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատվիրել է ռուսական Սու-35 կործանիչներ։ Առաջին մատակարարումները սպասվում էին գարնանը։ Մարտին ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությունը հայտարարեց Սու-35-ի գնման գործարքի ավարտի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը կոչ է արել 50 երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Իսրայելի վրա
- Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր Kamaan 19 անօդաչու թռչող սարք
- Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Իսրայելն է կանգնած Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների սպա Խոդայի սպանության հետևում.
- Իրանի զինված ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են չորս հոգուց բաղկացած ահաբեկչական խումբ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին