Իշխանությունները խնդիրը լուծելու փոխարեն ամեն ինչ անում են, որպեսզի տնտեսության այս ճյուղը ևս կրի ահռելի վնասներ. Դանիելյան
Արդեն մի քանի օր բարձրաձայնվում է Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մանրամասն զննության ենթարկվելու հարցի ու դրա հետևանքով տնտեսվարողների կրած վնասների մասին։ Սակայն Հայաստանի իշխանությունները խնդիրը լուծելու փոխարեն, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դառնիկ Դանիելյանի, ամեն ինչ անում են տնտեսության այս ճյուղը ևս կրի ահռելի վնասներ, ինչի մասին է վկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում է, որ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի։
«Նախևառաջ, այսպիսի հայտարարությունների պատճառով են ստեղծվում նման իրավիճակներ։
Պետական պաշտոնյան պետք է խնդիրը լուծի, ոչ թե իր անպատասխանատու հայտարարություններով էլի ավելի վատթարացնի իրավիճակը։
Եթե մեկ բեռնատար կրել է 50․000 դոլարի վնաս, պատկերացրեք, թե որքան վնասներ կարող են կրել այն հարյուրավոր բեռնատարները, որոնք հիմա անցակետի մոտ սպասում են։
Սա աղետալի հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար, հազարավոր ընկերություններ չունենալով այլընտրանք՝ պարզապես կփակվեն։
Զավեշտալի էր նաև այն մանիպուլյացիան, որ իբր՝ այսպես կարող ենք խթանել հայկական արտադրությունը։ Նախևառաջ, հայկական արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին, լինի մրցունակ, որպեսզի կարողանա արտահանվել ոչ թե ԵԱՏՄ, այլ՝ եվրոպական երկրներ»,- գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյան. Չե՞ք նկատել, որ քաղաքական հարաբերությունները մի քի՛չ լարված են
- Վաղը նայեք Զախարովայի ճեպազրույցը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լարսի խնդրի մասին
- Լարսով երթևեկությունը կվերականգնվի, երբ Վրաստանի իշխանությունները համարեն՝ անվտանգ է. մաքսային կցորդ
- Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
- Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին
- Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները