Մեկը լինի, հարցնի՝ ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել. Պիպոյան
«Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել»,-«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար:
Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է:
Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»,-գրել է Պիպոյանը։
Հիշեցնենք, որ ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում։
«Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»,-հայտարարել էր ՔՊ-ական պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
- Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան