Լարսով երթևեկությունը կվերականգնվի, երբ Վրաստանի իշխանությունները համարեն՝ անվտանգ է. մաքսային կցորդ
Ձնաբուքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտի երթևեկությունը: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, այս պահին ավելի քան 1600 հայկական բեռնատար կանգնած է Վերին Լարսի անցակետի մոտ։
Մասնավորապես, ըստ նրա, վրացական կողմից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին կա մոտ 800 հայկական բեռնատար, նույնքան էլ հակառակ կողմից։
Վահան Հակոբյանը նշեց, որ ձյան առատ տեղումների պատճառով նոյեմբերի 26-ի երեկոյան Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվել է բեռնատարների համար, իսկ նոյեմբերի 27-ից՝ մարդատար մեքենաների համար։
Նրա խոսքով՝ այս պահին ձնահոսքի վտանգը վերացել է, ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։
«Խոստանում են, որ օրվա երկրորդ կեսին ճանապարհը կբացվի թեթև մարդատար մեքենաների համար։ Լրացուցիչ մաքրման աշխատանքներից հետո հնարավոր է, որ մինչև օրվա վերջ այն բացվի նաև բեռնատարների համար, իսկ եթե չհասցնեն, ապա այն բաց կլինի արդեն վաղն առավոտյան։ Ամեն ինչ կախված է ձնամաքրման աշխատանքների արագությունից և Վրաստանի իշխանությունների որոշումից՝ երբ համարեն, որ ճանապարհը բեռնատարների համար անվտանգ և երթևեկելի է»,- ասաց Վահան Հակոբյանը։
Նշենք, որ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Վերին Լարսում ավելի քան 2660 բեռնատար կանգնած է։
Ըստ իշխանության ներկայացուցիչների, խնդիրն ունի քաղաքական պատճառ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկը լինի, հարցնի՝ ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել. Պիպոյան
- Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
- Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին