Հայաստանում կփակվեն որոշ ռուսաստանցիների բրոքերային հաշիվները
Հայկական բրոքերական «Armbrok» ընկերությունը կփակի ոչ ռեզիդենտների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները՝ օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառով։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով հայկական բրոքերի ներկայացուցչին։
Նրա խոսքով, հաշիվները փակելու որոշումը կայացրել է «Armbrok»-ի համապատասխանության բաժինը «Հայաստանի ոչ ռեզիդենտների համար ներքին պահանջները վերանայելուց և խստացնելուց հետո»։
Ինչպես նշել է բրոքերի ներկայացուցիչը, ընկերությունը միշտ կատարել և կատարում է ավելի բարձր մակարդակի դեպոզիտարիայի պահանջները։ Նա նշել է, որ այս որոշումը կապված չէ «Armbrok»-ի գործընկերների լրացուցիչ պահանջների հետ։
Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ ոչ ռեզիդենտ հաճախորդների ակտիվները կփոխանցվեն նրանց հաշիվներին այլ բրոքերների և բանկերի մոտ՝ «հաճախորդների՝ դուրսբերման հրահանգների համաձայն»:
«Armbrok» -ը հիմնադրվել է 1994թ.
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան դժվարացել է․ 90 բեռնատար կանգնած է Վերին Լարսում
- Մենք վարչապետ ունե՞նք, թե բրոքեր, որը օրը մի տարածք է հանձնում. Գևորգ Պետրոսյան
- Ա.Մնացականյանը փաստում է` ծրագիրն ունի լուրջ խնդիրներ, բրոկերներն աշխատել են խախտումներով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան