«Հրապարակ». Նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 հատ սուրճի սեղան է գնել։ Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։
Ձեռք բերված սուրճի սեղանների մեկ միավորի արժեքը 47 հազար 500 դրամ է, ընդհանուրի համար վճարվել է 237 հազար 500 դրամ։ Ուրախ ենք, որ այսուհետ ՀՀ նախագահը հյուրերի մոտ սեւերես չի մնա, նորմալ կնստեն` սուրճ կխմեն։ Մանավանդ որ որեւէ այլ գործով այս հիմնարկում չեն զբաղվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում