Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1960 թ․) հետևի անիվները և սրահը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները օգնել են բացել են Սյունիք մարզում միակողմանի փակված երթևեկությունը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու(Տեսանյութ)
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան