Ինչո՞վ վստահություն ներշնչեց «ՄՏՍ Հայաստանի» բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը. պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի հարցում զուտ տեխնիկական մասով է որոշում կայացնում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապրիլին բացասական եզրակացությունից հետո ի՞նչ համոզիչ փաստարկ ունեցավ ՀԾԿՀ-ն՝ որոշումը փոխելու և ինչո՞վ վստահություն ներշնչեց «ՄՏՍ Հայաստանի» բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը։
«Երբ դիմում են բաժնետոմսերի ձեռքբերման համար, օրենքը ենթադրում է, որ փաթեթը ուսումնասիրվում է հանձնաժողովի կողմից, այսինքն՝ զուտ տեխնիկական մասով է ստուգվում՝ արդյո՞ք կարող է գործունեությունը ծավալել, թե՞ ոչ։ Մնացած հարցերը, ազգային անվտանագության և պետական շահի հետ կապված, ներկայացվում են լիազոր մարմնին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, որը քննարկելով ԱԱԾ-ի հետ՝ ներկայացնում է եզրակացություն»,-ասաց Բաղրամյանը։
Ըստ նրա, ԱԱԾ-ն ապրիլին բացասական դիրքորոշում էր ներկայացրել, իսկ վերջին փաթեթը, որ ներկայացրել է, ենթադրում է՝ լրացուցիչ ինֆորմացիա, տեղեկատվություն են պահանջել, ԱԱԾ-ի եզրակացությունը կա։
Իսկ թե ի՞նչ է փոխվել հարցին ի պատասխան նշեց, որ չի կարող ասել. «Ուսումնասիրությունը չեմ տեսնում, միայն եզրակացությունում եմ տեսնում, որ այլևս խնդիր չունեն»։
Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասը վաճառվել է կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ ՀՀ ԱԱԾ–ն 2023 թ. ապրիլին բացասական դիրքորշում էր ներկայացրել ՀԾԿՀ` վաճառքի այս գործարքի հետ կապված, սակայն արդեն նոյեմբերին փոխել է դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով
- Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է. Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
- «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. «Հետք»