Ռուբեն Մելիքյան. «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Զանգ» նախաձեռնության՝ վերջին օրերի ակցիաներին, գրում է.
«Օրեր առաջ մեկնարկել է իշխանափոխության մի ուշագրավ նախաձեռնություն՝ «Զանգ» անվանումով. ամեն երեկո մի քանի քաղաքացիներ՝ նախկինում յառի նիկոլականներ, Մաշտոցի պուրակից մեկնարկում են վրանով ու զանգով երթ ու իրազեկում են քաղաքացիներին, որ պարտադիր պետք է փոխել իշխանությունը, որտև քպ-ենք վատ են կառավարում ու Հայաստանը վերածում են ադրբեջանի։
Դեռ քաղաքացիները չեն շտապում միանալ «Զանգ»-ին։ Դեռ։ Հուսով եմ՝ շուտով վրանն ու զանգը իրենց դերը կկատարեն ու մարդիկ ոտքի կկանգնեն ու կիրականացնեն խաղաղ իշխանափոխություն։
Սակայն եթե տեղի ունենա անհավանականը ու «Զանգ»-ին չհաջողվի հասնել իրենց նպատակին, ապա փույթ չէ - ես մտածել եմ մի հանճարեղ ծրագիր ու «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Կորիզ» նախաձեռնությունը։ Ամեն երեկո 2-3 համախոհների հետ հավաքվելու ենք անգլիական այգում (որտև անգլիացիները «դառը կորիզ» ժողովուրդ են) ու իրականացնելու ենք «անեծքի երթ» քաղաքով մեկ՝ խնդրելով քաղաքացիներին միանալ մեզ։ Վերջում «անեծքի երթի» բոլոր մասնակիցներով կանգնելու ենք մի բանուկ փողոցում ու մտքի ողջ ուժով անիծելու ենք՝ առ այն, որ գիլաս ուտելիս կորիզը մնա նիկոլի բկում։ Մեզ անմիջապես 3 ժամով ձերբակալելու են՝ ապօրինաբար անեծք տալու համար, բայց մենք չենք ընկրկելու - հաջորդ օրը նոր եռանդով իրականացնելու ենք մեր «անեծքի երթը», որը ծայրից ծայր ուղեկցվելու է Зимняя вишня երգի կատարմամբ։
Մեր այս ծրագիրն անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության, քանի որ եթե «հանրային անեծքին» միանա կրիտիկական մասսան ու մտքի ուժով ձևավորի կորիզի՝ բկում մնալու փափագ, ապա կորիզը անխուսափելիորեն կհայտնվի նշված վայրում։ Դե իսկ մնացածը տեխնիկայի հարց է. բկում հայտնաբերելով կորիզ՝ նիկոլը պարտադիր կհասկանա, որ իր բանը բուրդ է, որ եկել է հրաժարականի պահը ու կշտապի հրաժեշտ տալ իշխանությանը։
«Կորիզ» - զգա՛ մտքիդ ուժը. միացի՛ր ու անիծի՛ր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին