Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին։ Դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-ին կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով, այնուհետև դատարանը կհրապարակի դատավճիռը (հավանաբար՝ նույն օրը)»:
Հիշեցնենք, որ 2022թ․-ի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհայտ հիմնավորումներով երկարաձգել է կալանքը։
Ավելի վաղ՝ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նոր մանրամասներ. Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով եզրակացություն գրած լեզվաբանին պարգևատրել են «Մովսես Խորենացի» մեդալով
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին