Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
«Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետություն կա, որի պետական ինստիտուտները գործում են, արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է։
Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանել է. «Դա արդեն քննարկումների մեջ է»:
Նրա խոսքով, Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքել է. «Թող վերցներ»։
Հարցին՝ չէ՞ր կարողանում։ Պատասխանել է. «Երևի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ․ Հովիկ Աղազարյան
- Արցախը համարվում է ՀՀ անվտանգության երաշխավոր, դրա որևէ մեկ պետական ատրիբուտ չի կարող վտանգ հանդիսանալ. Հակոբ Հակոբյան
- Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
- ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է. Էդմոն Մարուքյան
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
- Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով․ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան