Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
Վատ եղանակային պայմանների պատճառով փակված Վերին լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2645 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքը։
Նոյեմբերի 26-ի երեկոյան վատ եղանակի պատճառով ճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է, իսկ հաջորդ օրը այն ամբողջությամբ փակվել է։ Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ, մինչև հետագա ծանուցումն արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Վերին Լարսը Ռուսաստանին, Վրաստանին և Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Հարակից հրապարակումներ`
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին
- Լարսը փակ է
- Լարսը կրկին փակ է բեռնատարների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան