Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չէ
«Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված»,-ահազանգում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, բացի այն հանգամանքից, որ դրանց հանձնումը որևէ տրամաբանական դատողության մեջ չի տեղավորվում, կան նաև այլ կարևոր առանձնահատկություններ:
«Նախ ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, այլ Հայաստանի միակողմանի զիջումներ:
Երկրորդ, կան տարածքներ (ոչ միայն Արծվաշենը), որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն դրանք Ադրբեջանը չի պատրաստում հանձնել կամ փոխանակել:
Երրորդ, Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի, այլ դրա միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է ու մեր երկրի կենսունակությունը շարքից հանելը:
Մինչև իշխանական հովանոցի տակ գործողները քարոզում են այդ տարածքների հանձնումը «հանուն խաղաղության» կարգախոսով, Ադրբեջանը նոր տարածքային և տարածաշրջանային հավակնություններն է ձևակերպում»,-վտանգները ֆեյսբուքյան իր էջում թվարկել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թվում․ Տիգրան Աբրահամյան
- Չեք միանում ընդդիմությանը կամ այս կամ այն նախաձեռնությանը, ապա ծավալեք ձեր առանձին պայքարը.Տիգրան Աբրահամյան
- Առանց անվտանգության երաշխիքի՝ արցախցիների Արցախ վերադարձի նույնիսկ քննարկումն է վտանգավոր. Տիգրան Աբրահամյան
- Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան
- «Ձեր քաղաքականության հետևանքը մեր ժողովրդի ողբերգությունն է»․ Տիգրան Աբրահամյան
- Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները․ Տիգրան Աբրահամյան
- Այն, ինչ իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում նոր տարածքային պահանջների մասին է.Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է․ Տիգրան Աբրահամյան