Քաղաքացին դիմում է Փաշինյանին. Ստիպված ձեռք եմ բերում քամելեոնի տեսողություն
Բժիշկ Իդա Նավասարդյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նրա հայտարարություններն ու փաստելով իրականությունը.
«Նիկոլ Փաշինյան, որ գծի ծայրը տրորում ենք, տուգանք է հոդվածներով։
2-րդ օրն է՝ չի աշխատում, ոչ մի պարեկ, բայց մի քայլ ներքև պարեկը տուգանք էր գրում։
Գիտե՞ք՝ ինչի եմ Ձեզ դիմում։ Մի մարդ ասել է՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, մի մարդ սկոճում էր կամեռաները , մի մարդու հրաման է այս ամենը և այդ մարդը Դու ես։
Դու ես,
Դու ես….
Չգիտեմ՝ ով պետք է տուգանվի ջնջված գծերի, չաշխատող սվետոֆորների, առևտրի վերածած մայթերի, սխալ և անհարմար կանգառների համար, որոնք ինձ համար վթարային իրավիճակ են ստեղծում, և ես ստիպված ձեռք եմ բերում քամելեոնի տեսողություն, որ անփորձանք երթևեկեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեսրոպ Առաքելյան. Ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, հարկի մատերիալ ա
- Այս օրենքը «քաղաքացին տուգանքի մատերիալ է» հայեցակարգի դասագրքային օրինակ է․ Մելիքյան
- Քաղաքացիներին տուգանքի մատերիալ չհամարող Փաշինյանն ինչպես էր հպարտանում, որ տուգանքներն ավելացել են 851%, 791 %-ով. Գեղամ Մանուկյան
- Մելիք-Շահնազարյան. Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի...
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան