Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ադրբեջանը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել։ Այս մասին կրկին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպությունը:
«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ որ օրեր առաջ Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կրկին ահազանգել էր, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։
Այն 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից և Ն. Շուշիի և Վազգենաշենի մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org