Հայաստանում 15-29 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների գրեթե 37%-ը և արական սեռի 16%-ը չեն սովորել և չեն աշխատել
2022 թվականին 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 37%-ը և արական սեռի երիտասարդների 16%-ը չեն սովորել և չեն աշխատել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2023» զեկույցից։
Ըստ զեկույցի՝ նախորդ տարի 15-74 տարեկան կանանց 52%-ը կամ 620 հազար կին չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ (43%):
Այսպիսով, հրապարակման համաձայն՝ աշխատուժի մասնակցության մա¬կար¬¬դակն ավելի բարձր է տղա¬մարդ¬կանց, քան կանանց շրջանում: Աշխատանքային տարիքի 10 կանան¬ցից 4-ն են ունեցել աշխատանք: Ճիշտ հակառակն է տղամարդկանց դեպքում՝ աշխա¬տանք ունեցել են 10 տղամարդկանցից 6-ը:
Նշվում է նաև, որ 2022թ-ին 15-74 տարեկան արական սեռի բնակչության 71%-ը և իգական սեռի բնակչության 48%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք։
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա 2018թ. համեմատ 2022թ. միջին ամսական աշխատավարձերի սեռային խզվածքն աճել է 3.9 տոկոսային կետով, իսկ 2021թ. համեմատ՝ 3.7 տոկոսային կետով:
2022թ. ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը կազմել է տղամարդկանց վաստակի 60.8%-ը կամ վարձատրության սեռային խզվածքը կազմել է 39.2%:
«Հայաստանում ժամային վարձատրության գենդերային ճշգրտված խզվածքը գնահատվում է 26.9%: Այն ավելի մեծ է, քան վարձատրության չճշգրտված խզվածքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ աշխատող կանայք ունեն աշխատաշուկայի ավելի լավ բնութագրեր (օրինակ՝ կրթություն), քան տղամարդիկ»,- նշվում է զեկույցում։
Զեկույցից նաև տեղեկանում ենք, որ 2022թ. գրեթե երկու գործազուրկից մեկի (50.2%) աշխատանք փնտրելու տևողությունը գերազանցել է մեկ և ավելի տարին (երկարա¬տև գործազրկություն) և կարող է հանգեցնել աշխատանք գտնելու հնարավորությունների սահմանափակման և դրանից բխող տնտեսա¬կան, սոցիա¬լական, բարոյահոգեբանական բազմա¬թիվ բացա¬սա¬կան հետևանքների:
Երկարատև գործազրկության մակար¬դակը (ԵԳՄ) հատկապես բարձր է կանանց շրջանում՝ կազմելով իգական սեռի գործա¬զուրկ բնակչության 53.7%-ը: Տղամարդկանց դեպքում ԵԳՄ-ն կազմել է 46.7%: