Տնտեսություն 17:57 29/11/2023 Տարածաշրջան

Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը

Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկի, մրգի և բանջարեղենի արտադրանքներում հայտնաբերել են կարանտինային վնասատուների առկայության 72 դեպք։ Ռուսական գերատեսչությունը նաև հայտնել էր, թե դրանք ՌԴ սահման են հասել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ։

Panorama.am-ը  հարցեր ուղղեց Սննդի անվտանգության պետական ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանին:

Panorama.am-Դուք տեղյա՞կ եք ՌԴ Ռոսսելխոզնադզորի վերջին հայտարարությունից և մասնագիտական առումով ինչպե՞ս կգնահատեք այն:

Գ. Գրիգորյան-Ես ուշի-ուշով հետևում եմ իմ ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր այդ իրադարձություններին և այս ամենն իմ համար սպասելի էր:

2013-14 թվականից սկսած տարիներ շարունակ, երբ  ՀՀ-ն արդեն միացավ ԵԱՏՄ-ին, ՌԴ Ռոսսելխոզնադզորը աչք էր փակում Հայաստանից  ներմուծված բուսական հումքի, մթերքի և սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման վրա: Այն պայմանավորված էր առաջին հերթին մեր երկրի և ՌԴ-ի՝ այն ժամանակ երևացող դաշնակցությամբ, լավ հարաբերություններով: Գոնե տեսանելի հատվածում մեր երկրի ղեկավարությունը փորձում էր ցույց տալ, որ նա ՌԴ-ի դաշնակիցն է: Այդ պատճառով ՌԴ համապատասխան մարմինները, իհարկե, իրենց բարձրագույն ղեկավարության թույլտվությամբ, աչք էին փակում այն խախտումների վրա, որոնք արձանագրվում էին:

Ասեմ, որ ՀՀ-ի տարածքը դեռ այն ժամանակ արդեն այնպես չէ, որ ստերիլ էր կամ կային գոտիներ, որոնք ազատ էին կարանտինային վնասատուներից, ինչպես այլ երկրներում է: Ո՛չ, նման բան չի եղել, գոնե ես գիտեմ, որ մենք 2010 թվականին իմ կոլեգայի հետ նախագծեցինք և այդ միակ գոտին մենք պահեցինք, այն խաղողի վնասատուի դեմ էր: Շնորհիվ այն ժամանակվա կառավարութան և խոշոր բիզնեսի կապերի, այդ խաղողի վնասատուից գոտին որոշ ժամանակ պահպանում էինք:

Մենք որոշակի ժամանակով պահեցինք գոտին, լավացավ վիճակը. հետո կրկին, չբացատրեմ հայկական տարբերակը որն է՝ խնամի, ծանոթ, բարեկան, սա անենք, այն անենք և այդ գոտին էլ կորցրեց անվտանգության ստատուսը:

Դրանից հետո հանրապետությունը մնում էր անապահով մի շարք կարանտինային վնասատուների, այդ թվում՝ միջատների, վիրուսների, բակտերիալ հիվանդությունների առաջ: Բայց ՌԴ-ն, ելնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, մանավանդ 2015 թվականից, երբ  2013 թվականին տրվել էր համաձայնություն անդամակցելու Մաքսային միությանը և մինչև մենք իրար եկանք՝ այն 2015 թվականին դարձավ ԵԱՏՄ:

2015 թվականից պարզապես այդ վարակված խմբաքանակները ենթարկվում էին կարանտինի, պահում, մաքրում էին հատուկ տերմինալներում, ենթարկում մշակման, որպեսզի երկրին վնաս չպատճառի և, անվտանգ դարձնելով խմբաքանակը, թույլ էին տալիս որպեսզի այն մտնի ՌԴ:

Panorama.am-Որոշումը բացառապես քաղքակա՞ն էր:

Գ. Գրիգորյան-Այն քաղաքական որոշում էր, քանի որ, ըստ միջազգային կանոնների, ՌԴ ֆիտոսանիտարիայի բնագավառի կարգավորող օրենսդրական ակտերի, նորմերի, որոնք անհամեմատ ավելի շատ են, քան Հայաստանում, այդ բոլոր խմբաքանակներն ուղղակի ենթակա չէին այդ երկիր մուտք գործելու:

Բայց հաշվի առնելով ՀՀ-ի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը,  որ Հայաստանի ֆերմերների միակ ապրուստը դա է, և չցանկանալով վնասել իր դաշնակցին՝ ներսում ստեղծելով էլ ավելի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՌԴ-ն այդ օգնության ձեռքը մեկնում էր՝ նաև հաշվի առնելով, որ Հայաստանի ամենամեծ շուկան Ռուսաստանն է: Այն ժամանակ քաղաքական որոշում էր կայացվել, որ եթե 10 կարանտինային ահռելի վնասատուները չեն, կամ դրանցից մեկն է, բայց քիչ  է վարակված, մաքրել և թույլ տալ ապրանքի մուտը ՌԴ, որ մարդիկ կարողանան ապրել, տնտեսական ինտեգրացիան տեղի ունենա և Հայաստանում էլ տնտեսական անկում չլինի:

Դրանով էր պայմանավորված նաև 2015 թվականից Սննդամթերքի անվտանգության ծառայության ղեկավարների պաշտոնավարումը: Եթե նայեք կառույցի գործունեությանը, ապա կտեսնեք, որ բուսասանիտարիայի մոնիթորինգի վերջին հաշվետվութունը 2013 թվականի է, այն էլ այն կազմվել էր 2011թ կատարված աշխատանքների հաշվետվության վրա: Այսինքը, որևիցե գործ չէր կատարվում, բայց այդ մարդիկ պաշտոնավարում էին՝ քաղաքական որոշումներով, և նրանք մնում էին պշտոնի: Այսինքն, նրանց համար ՌԴ-ն խնդիրներ չէր հարուցում: 2011թվականից՝ ստեղծման պահից այնտեղ ոչ մասնագետ, եթե չեմ սխալվում, ԱԱԾ-ի կողմից նշանակված համակարգող կար:

Panorama.am-Երբվանի՞ց իրավիճակը փոխվեց:

Գ.Գրիգորյան-2018 թվականի այս ֆարսից հետո այդ մարդը կրկին մնաց այդ պաշտոնում և այն բոլոր կոսմետիկ գործողությունները, որոնք կատարվում էին, ՌԴ-ն դեռևս համբերում էր: Գիտենք, որ 2018 թվականին ՀԱՊԿ մեր քարտուղարին հետ կանչելու հետ միասին այդ լարվածությունն ստեղծվեց, բայց ՌԴ-ն ըմբռնումով էր մոտենում և շարունակում էր բուսական ծագման սննդամթերքը թույլ տալ ներմուծել, հին մեխանիզմով՝ մաքրելով:

Բայց իշխանափոխությունից հետո ՍԱՏՄ ծառայության ղեկավարությունը որևէ իրեղեն աշխատանք չէր անում, եթե չասեմ, որ աչքակապությամբ էր զբաղված և մի շարք մասնագիտորեն խայտառակ որոշումներ էր ընդունել:

Այդ ժամանակահատվածում ՌԴ-ն ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ բազմիցս զգուշացրել է՝ նման բան մի արեք, դուք մեզ վտանգ եք ներկայացնում: ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ փոքր խմբաքանակներ հետ էր ուղարկում, ասում էր՝ ժողովուրդ ջան, հավուր պատշաճի անցկացրեք ձեր վերևահսկողությունը, որվհետև գալիս են կարանտինային, ոչ սովորական վնասատունեերով խմբաքանակներ, որոնք կարող են միանգամից տարածվեն ՌԴ տարածքում:

Հայկական կողմն ասում էր. «Այո-այո, կներեք, ստացվեց, կանենք», բայց որևիցե մի բան չարվեց:

Վերջերս փոխվեց ՍԱՏՄ-ի պետը, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, նախկին պետը, որը Տեր-Պետրոսյանի խունտայից էր, կոռուպցիոն ռիսկերի  մեջ էր եղել: Ֆիտոսանիտարական վերահսկողությունը, խիստ մասնագիտական գործունեություն է և նոր պետի ժամանակ էլ որևիցե մի աշխատանք չի կատարվում, եթե չասեմ, որ մարդիկ այնտեղ այլ գործերով են զբաղված՝ այն գործերով, որով այսօր զբաղված է այս իշխանությունը բռնազավթած խունտան:

Panorama.am-Դուք հաստատո՞ւմ եք, որ մասնագիտական առումով ՌԴ համապատասխան կառույցը հիմքեր ունի նման քայլերի համար:

Գ. Գրիգորյան-Մասնագիտական տեսանկյունից՝ միանշանակ է: Ռոսսելխողնադզորին այստեղ միանշանակ որևէ բան ասել հնարավոր չէ, քանի որ նրանք կարող են նույնիսկ ցուցակով ներկայացնել խմբաքանակներից անջատած վնասատուներին: Եթե չեմ սխալվում 3-4 վնասատու էին անջատել վերջին անգամ: Ընդորում, սա նոր դեպք չէ, այլ արդեն 36-րդ դեպքն է արձանագրվել Հայաստանից վարակված խմբաքանակների մուտքի: Այն նշանակում է, որ բացարձակապես աշխատանք չի կատարվում: Այսինքը՝ ամենաթողություն է, ընդորում, ըստ իմ տեղեկությունների, ամեն խմբաքանակի դեպքում ռուսական կողմն հավուր պատշաճի զգուշացրել է և խնդրել է ուժեղացնել վերահսկողությունը՝ 36 անգամ:

Եթե նայենք մասնագիտական տեսանկյունից, ապա երկրորդ անգամից էլ ակրող էին արգելել, բայց չեն արգելել, այսինքն, սա ցույց է տալիս համբերության աստիճանը

Panorama.am-Որքա՞ն է քաղաքական դրդապատճառների գործոնների դերն այս գործողություններում

Գ.Գրիգորյան- Այս  իշխանությունը զավթած խունտայի այլանդակ քայլերի ֆոնիմ, թե ինչ էր կատարվում, 2018 թվականից մինչև2020 կեսերը փորձում էին քողարկված ձևով շարժվել դեպի Արևմուտք: Ասում էին, թե ՌԴ-ի հետ են, վերջինիս փշի-փշի էին անում, բայց իրականում դեպի Արևմուտք էին շարժվել և 44-օրյա պատերազմից հետո արդեն բացեիբաց են այն անում և օր-օրի մեր հարաբերությունները վատթարանում է: Հիմա արդեն ճգնաժամի այն աստիճանի է հասել, որ կարմիր գծին ենք հասել՝ արդեն խոսակցություններ են գնում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Տրամաբանական էր, որ նման բան տեղի էր ունենոլու թե՛ մասնագիտական, թե՛քաղաքական տեսանկյունից:

Քաղաքական տեսանկյունից, ինձ թվում է, որ սանիտարական և բուսասանիտարական միջոցները դրանք առաջին միջոցներն են որոնք աշխարհաքաղաքականության մեջ կիրառվում են, որպես սահմանափակող, ճնշման միջոց:

Էս դեպքում, սա ճնշման միջոց չէ՝ սթափեցնող միջոց է, որովհետև ՌԴ-ն էլ և այս խունտան էլ լավ գիտեն, որ մեր բնակչության մի ստվար զանգված ապրում է մեր գյուղատնտեսության հաշվին: Մի քանի տարի առաջ ուսումնասիրություններ էին կատարվել և դրանց արդյունքներով մեր բնակչության 70%-ը ուղղակի կամ անուղղակի աշխատանքներ է կատարում գյուղոլորտում և իր եկամուտները գալիս են այնտեղից: Հիմա հնարավոր է, որ այդ թիվը պակասել է, քանի որ այս խունտան բառացիորեն ոչնչացրեց գյուղատնտեսությունը, և ես մտածում եմ, թե հետագայում արդյոք հնարավոր կլինի վերականգնել սրանց ոչնչացրածը:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}