Հայաստանի իշխանություններն իրենց երախտագիտությունն են հայտնում Ադրբեջանին և Թուրքիային. Դավիթ Գալստյան
«Հայաստանի նախագահը, ով Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ է աշխատում, կրկնում է նույն բառերը, ինչ Հայաստանի օրվա մնացած պաշտոնյաները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա ընդգծեց, որ Արցախը երբևէ սպառնալիք չի եղել Հայաստանի համար, ինչը բոլորը տեսել են վերջին 30 տարիներին. երբ Արցախը հզոր էր, Արցախը գործում էր իր բոլոր ինստիտուտներով, Հայաստանն ավելի անվտանգ էր, քան այսօր։
«Նրանք ուղղակի թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր լցնելու համար նման հայտարարություններ են անում, իրենց, այսպես ասած, երախտագիտությունը հայտնում Ադրբեջանին և Թուրքիային»,- ասաց Դ. Գալստյանը։
Նա հայտարարեց, որ Արցախի ստեղծման, գոյատևման և լինելու մեջ Հայաստանի այսօրվա ոչ նախագահը, ոչ իշխանության այլ անձինք որևէ գրոշի ներդրում չունեն, այդ պատճառով նրանց համար Արցախն արժեք չէ։
«Իսկ ում համար Արցախն արժեք է, նա հասկանում է, որ Արցախը լինելով՝ ավելի անվտանգ Հայաստան կունենանք։ Հայամետ մտածող որևէ քաղաքական գործիչ, հայ չի կարող մտածել, որ Արցախը վտանգ է որևէ երկրի համար, մանավանդ Հայաստանի»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա նաև նշեց, որ Արցախի ԱԺ-ն գործում է, պատգամավորները պարբերաբար հանդիպում են, քննարկումներ ունենում, իսկ անհրաժեշտության դեպքում նիստ, լսումներ են լինելու։
Արցախի Հանրապետությունը թշնամի Ադրբեջանին անցնելուց հետո՝ Հայաստանի իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ բարձրաձայնում են, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը Հայաստանում սպառնալիք է հենց ՀՀ անվտանգությանը։ Իսկ երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց. «Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ Վահագն Խաչատուրյանի նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով
- Կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք-կողքի, առևտուր անեն. Ալեն Սիմոնյան
- Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան
- Արցախը համարվում է ՀՀ անվտանգության երաշխավոր, դրա որևէ մեկ պետական ատրիբուտ չի կարող վտանգ հանդիսանալ. Հակոբ Հակոբյան
- Այն, որ ալիևը մեր թշնամին է, փաստ է, բայց, որ նույնը կաներ, անում է ու կանի նիկոլը, չէիք ընկալում. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Պարտավորություն ունենք թույլ չտալու փակվի Արցախի հարցը
- Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր