Մաքսատանը մեքենայի կայանումը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ, տրամաբանությունը ո՞րն է.Թադևոս Ավետիսյան
«Պետական տուրքի մասին օրենքով ունենք դրույքաչափեր, որոնք սահմանված են մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, որը զեկուցեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց. որ մաքսային մարմինների կողմից մեքենաների պահպանման համար սահմանված է դրույքաչափ՝ բազային տուրքի չափով օրական մեկ տոննայի համար, իսկ դրանից ավելի դեպքում բազային տուրքի 0.3-ապատիկի չափով, որը նշանակում է օրական 300 դրամ:
«Այստեղ առաջարկում ենք սահմանել բացառություն և ավտոտրանսպորտային միջոցների համար, ըստ իրենց կոդերի ցանկի, առաջարկում ենք այդ դրույքաչափերը վերանայել և սահմանել ավելի բարձր դրույքաչափեր, որոնք ուղղված են լինելու մաքսային մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում վարչարարաության արդյունավետության բարձրացմանը և տարածքների առումով խնդիրներ չառաձացնելուն»,-հայտնեց Մանուկյանը:
Նա հայտնեց, որ Գյումրու մաքսային կետում ներկրվող մեքենաների հոսքն ավելի մեծ է քան ձևակերպվողներինը, չնայած այն քչացել է, բայց խնդիրն առկա է:
«Որպեսզի այդ տարածքը չօգտագործվի ուղղակի կայանման վայր, մենք առաջարկում ենք դրույքաչափերը բարձրացնել, ինչը կնշանակի, որ, օրինակ, 85 03 կոդի դասվող մարդատար ավտոմեքենայի համար եթե այսօր գանձվում է 1600 դրամ, ապա կգանձվի 5000 դրամ, ինչը չի գանձվի այն պարագայում, երբ ներմուծողը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձը ձևակերպումն իրականացնի, ընդ որում սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապե ս չի գանձվելու»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմեց ՊԵԿ նախագահի տեղակալին՝ ասելով. «Ձեր կառավարությունն ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից, մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են՝ արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Բայց ինչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված:
Ասում եք՝ օրը 1600 դրամը փոքր թիվ է, եկեք դարձնենք 5000 դրամ, օրը 1600 դրամը որտե՞ղ կանգառ կա, է օրը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ դարձրեք, տրամաբանությունը ո՞րն է»:
Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ մեքենա ներմուծողների հետևից ընկնելու խնդիր չունեն, այլ վարչարարությունն են բարելավում:
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն ասաց, որ շատ դեպքերում ներմուծողները առարկայական պատճառով, չի կարողանում ձևակերպել մեկ օրում և առաջարկեց, որ մեկ շաբաթից հետո նոր բարձրացվի մաքսատան տարածքում ներմուծված մեքենայի կայանման գումարը:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով
- ՔԿ. Ավտոներկրող ընկերություններից պետբյուջե է վերականգնվել 3 մլրդ 491 մլն դրամ
- Վրաստանում մեքենաների ներկրման տարիքային սահմանափակումը ոչ արդիական է․ Ավտոներկրողներ
- Սահմանին ավտոներկրողներին ԱԱՀ-ից ազատելու՝ պատգամավորի առաջարկը մերժվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան