Լիտվայի խորհրդարանի անդամները այցելել են Երասխ համայնքի սահմանային հատվածներ.ՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:
Նշենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել եւ զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան
- Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է. Sputnik-ը լուսանկարներ է հրապարակել
- ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին